«Արեգա» բարձունքն ազատագրված չի եղել, որ «նահանջ» հրաման տար. Միքայել Արզումանյանի պաշտպան
Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հերքում է քննչական կոմիտեի վարկածը թե Արզումանյանը «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման է տվել։
Ըստ Երեմ Սարգսյանի` Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել այլ մարդկանց դեմքը «պարզեցնելու» համար։
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով առաջին դատական նիստն է։ Գործի քննությունն ընթանում էր դռնփակ ռեժիմով: