Նեմեսիսը հայ ժողովրդի արժանապատվության, արդարադատության գործողություն էր․ Գեղամ Մանուկյան
Երեկ ամբողջ աշխարհում մեր հայրենակիցները, տարբեր երկրների պետական պաշտոնյաներ նշում էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Խորհրդանշական է, որ ապրիլի 24-ի հաջորդ օրը Երևանի կենտրոնում՝ Ալեք Մանուկյան փողոցի վրա, ԵՊՀ-ի դիմաց բացվելու է Հայոց ցեղասպանության պատասխանատու թուրք դահիճներին պատասխանատվության ենթարկող ՆԵմեսիս գործողության հերոսների հուշարձանը։
Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։