Ադրբեջանը Հայաստանից 8 սահմանամերձ գյուղ է պահանջում

Հայաստանն ադրբեջանին պետք է վերադարձնի 8 սահմանամերձ գյուղ։ Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց բանավեճի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ​​ներկայացուցիչ Յաշար Ալիևը։

«Հայաստանը պետք է․կատարի իր միջազգային պարտավորությունները․ ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից, ազատի Ադրբեջանի դեռևս օկուպացված ութ սահմանամերձ գյուղերը, զերծ մնա տարածքային պահանջներից, անօրինական գործողություններից և ապատեղեկատվությունից, վերջ դնի ականային ահաբեկչությանը, լույս սփռի մի քանի հազար ադրբեջանցիների ճակատագրի վրա, որոնք անհետացել են հակամարտության ընթացքում, փոխհատուցի Ադրբեջանին պատճառված վնասը, բարեխղճորեն վարի բանակցությունները խաղաղության պայմանագրի կնքման և երկու պետությունների միջև սահմանի սահմանազատման շուրջ», - նշել է նա։

 

Այս թեմայով
am