Սոթքում իրադրությունը հարաբերականորեն կայուն է, ամեն մեկս մեր տեղում ավելի զգոն պետք է լինենք
Միայն Սոթքը չեն թիրախավորում, սակայն մեր սահմանագծում, ընդհանուր առմամբ, իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Մենք պետք է հաշվի առնենք իրականությունը և դրանից բխող գործողություններ իրականացնենք։ Տեղ համայնքում սահմանազատման աշխատանքներն իրականացվելու են միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, սակայն այդ հատվածում դեռևս բացի սահմանապահներից կան նաև զինված ուժերի ներկայացուցիչներ։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։