ՀՀ զինված ուժերը դիրքային բարելավման աշխատանքներ են կատարում Տեղ գյուղում. ԳՇ պետ
ՀՀ զինված ուժերը դիրքային բարելավման աշխատանքներ են կատարում Տեղ գյուղում, Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
«Մենք կանգնած ենք Տեղի մատույցներում, իսկ ադրբեջանցիներն էլ կանգնած են մեր ստորաբաժանումների, դիրքերի դիմաց»,–ասաց Ասրյանը։
Ինչ վերաբերում է Սոթքում տիրող իրավիճակին, երբ հայ զինծառայող էր զոհվել հակառակորդի կրակոցից` ԳՇ պետն ասաց, որ այս պահին այնտեղ իրավիճակը հարաբերական կայուն է։