Դատախազությունն անում է ամեն հնարավորը, ունենան ժամկետներ և գործեն դրանց սահմաններում, Գալյան
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված 30–ից ավելի հայցադիմում կա դատարանում, Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը։
Նա ընդգծեց, որ մինչ օրս աղմկահարույց գործերով դատավճիռներ չկան, քանի որ դրանք բոլորը դատաքննության փուլում են։
Դատախազությունն անում է ամեն հնարավորը, ունենան ժամկետներ և գործեն դրանց սահմաններում, նշեց Գալյանը։