«Երեկ վարչապետն ինչ ասել է, ես դրա տակ ստորագրում եմ». ԱԺ նախագահ

«Երեկ վարչապետն ինչ ասել է, ես դրա տակ ստորագրում եմ, ես գիտեմ ինչ է ասել, ինչի համար է ասել»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մեր իշխանությունը խաղաղություն է բերել, բերում ու խաղաղության ուղղությամբ է աշխատում»,- նշեց նա:

«Իմ, ձեր, ընդդիմադիրների կարծիքի մեջտեղը գոյություն ունի ՀՀ ժողովրդի կարծիքը, որը որոշիչ է։ Այն պահից սկսած, երբ իրենք կորոշեն, որ պետք է այլ մարդ ղեկավարի, իրենք կկատարեն իրենց ընտրությունը, փառք Աստծո, իրենք ունեն ընտրելու հնարավորությունը», - ասաց Սիմոնյանը:

 

Այս թեմայով
am