Ալիևի պայքարը Փաշինյանի հետ չէ․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի նախագահի հոխորտանքներն եմ նայում. իր համար թշնամիներ շարունակում են մնալ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը:

 

Այս  մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

 

Ալիևի պայքարը Փաշինյանի հետ չէ, որովհետև վերջինս իր հիմնական մի քանի պահանջներ կատարել է, իսկ մյուսների կատարման հարցով «կոկորդում մնացած» ուժեր ու գործիչներ կան:

Եվ իրականում, ի՞նչ ունի բողոքելու Ալիևը Փաշինյանից, իր համար այսպիսի բարենպաստ ու փառքի բերող որևէ իշխանություն ՀՀ-ում չէր եղել:

Չնայած Ալիևը սպիտակ նժույգի վրա է, սակայն իր հաղթանակն այնքան ժամանակ լիարժեք չի համարի, քանի ՀՀ-ում, Արցախում կան մարդիկ, ովքեր չեն համակերպվել պարտությանը, որևէ դեպքում չեն համակերպվի Արցախի ադրբեջանացմանը ու չնայած դժվարություններին` պայքարը շարունակում են:

Այս թեմայով
am