«Սարքած գործ ա. ասել են՝ բողոքի, բողոքել ա». «Հանրային ձայն» կուսակցության քաղխորհրդի անդամ

Դատարանը քննում է «Հանրային ձայն» կուսակցության խորհրդի նախագահ Արտակ Գալստյանի կալանքի միջնորդությունը:

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի բացահայտման մասին։ «Արհեստական շոու. կապված է քաղաքապետի մոտակա ընտրությունների հետ: Քանի որ Արտակ Գալստյանը բանիմաց է, թիմ ունի, Հանրային ձայնը մասնակցելու է, կարող եմ 99 տոկոսով ենթադրել, որ դրա հետ է կապված»,- անդրադառնալով Արտակ Գալստյանի ձերբակալությանը՝ ասել է կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Մաթևոսյանը:

Դիտարկմանը՝ ՔԿ հաղորդագրության մեջ նշվում է, որ Արզաքանցյանից պահանջել են 110 հազ. դոլար, չտալու դեպքում սպառնացել վարկաբեկել նրան և կնոջը, ասել է. «Բազմաթիվ տեղերից էլ գալիս է ինֆորմացիա, որ Արզաքանցյանը մախինատոր է, մեծ փողերի մեջ գործողությունների է մասնակից եղել, պարտքեր ունի: Լուրջ չեմ վերաբերվում ես իրեն, ասել են՝ բողոքի, բողոքել ա: Էդ մարդը պատրաստի ժերտվայի մատերիալ ա երևի, որ վերևներից... Վարչապետի հետ գնում ա, նստում ա, ասում ա՝ ես անասնաբույժմ եմ...»,- նշել է Մաթևոսյանը:

 

Այս թեմայով
am