Կսառեցվի՞ արդյոք Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը. պարզաբանել է ԱԺ փոխնախագահը
ՀՀ ԱԺ-ն կառավարությունից չի ստացել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու նախագիծը, ArmeniaSputnik-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
«Ինձ հայտնի չեն հանգամանքներ կամ որոշում այդ հարցը սառեցնելու կամ չեղարկելու։ Ամեն դեպքում կառավարությունը առաջնորդվելու է ՀՀ շահով։ Կան մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս խուսափել որևէ տեսակի առճակատումներից մեր ռազմավարական դաշնակցի հետ, և այդ մեխանիզմները գործարկելի և քննարկելի են»,–ասաց Արշակյանը։
ՀՀ արտգործնախարարությունն իր խողովակներով աշխատանք է տարել և տանում ՌԴ-ի գործընկերների հետ այն մասին, որ այդ ստատուտի վավերացումը ոչ թե որևէ երկրի կամ անձի դեմ է, այլ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հնարավորություն ստեղծելու մասին է։