Մեր հարևան երկիրը միշտ էլ փորձում է ինչ-որ կերպ խանգարել Հայաստանի առաջընթացին. Արայիկ Հարությունյան
Եվրոպայի ծանրամարտի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով հարցին, թե հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպը ինչ ազդեցություն կունենա մրցումների վրա, ասաց` երբ Հայաստանում, անկախ ոլորտից, ինչ-որ խոշոր իրադարձություն է տեղի ունենում, դրանից առաջ սահմանին միջադեպեր են գրանցվում։
«Այդպես եղավ նաև Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մեկնարկից առաջ։Մեր հարևան երկիրը միշտ էլ փորձում է ինչ-որ կերպ խանգարել Հայաստանի առաջընթացին։ Իսկ մենք լրացուցիչ երաշխիքներ ենք տալիս ադրբեջանցի մարզիկներին Հայաստան ժամանելու համար», – նշեց Հարությունյանը։