Մհեր Գրիգորյանը ՄԽ ԱՄՆ համանախագահի և պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության հաստատման բանակցությունները

Ս․թ․ ապրիլի 11-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցություններով ավագ խորհրդատու Լու Բոնոյին։

Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը:

Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել եին ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը, Հայաստանում և տարածաշրջանում անվտանգությանը, ինչպես նաև ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր։

Այս թեմայով
am