Արծվիկ Մինասյանն առաջարկեց ԶՈՒ ղեկավարությանը հրավիրել ԱԺ

ԱԺ նիստին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը առաջարկով դիմեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին. «Թեև մեր պատգամավորների մի մասը հիմա գտնվում է Սյունիքի մարզում, բայց առաջարկություն ունենք ԱԺ ղեկավարությանը՝ հրավիրել Զինված ուժերի ղեկավար կազմին կամ իրավասու անձանց՝ պատգմավորների հետ օրվա ընթացքում քննարկում իրականացնելու, նաև խորհրդարանի անելիքների մասով իրավիճակը հասկանալու համար»:

Ռուբինյանը հստակեցրեց՝ փա՞կ, թե՞ բաց ձևաչափով են ուզում ընդդիմադիրները կազմակերպել այդ հանդիպումը:

«Ձևաչափը կարևոր չէ՝ փակ կլինի, թե բաց, մեր նպատակը սահմանային իրավիճակը քննարկելն ու հասկանալն է»:

Ռուբինյանը նշեց, որ աշխատանքային կարգով կքննարկեն այդ հարցը և որոշում կկայացնեն:

Այս թեմայով
am