Առաջին անգամ չէ, որ ադրբեջանցիները ՀՀ սահման են մտնում, նախկինում ևս բազմաթիվ նման դեպքեր եղել են
Այո, ադրբեջանցիներ են հայտնվել ՀՀ տարածքում, մեկին բռնել են, մյուսին էլ կբռնեն, առաջին անգամ չէ, նախկինում ևս Արցախի հատվածում բազմաթիվ դեպքեր են եղել, սա բացառություն չէ, ԱԱԾ-ն պետք է իրավիճակը գնահատի: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
Անդրադառնալով դատախազի Աժ ներկայանալուն և ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացին` պատգամավորը նշեց, որ իշխանությունը պարտավոր է օրենքի պահանջով շարժվել, եթե խախտում կա, պետք է գնահատական տրվի:
Մանրամասները՝ տեսանյութում։