«Ինչպե՞ս եք գնահատում Ալեն Սիմոնյանի վարքագիծը». Արմենուհի Կյուրեղյանը՝ Անահիտ Մանասյանին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ՔՊ-ի ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում Ալեն Սիմոնյանի վարքագիծը, որը նա դրսևորեց, երբ քաղաքացին, օգտվելով կարծիքի ազատ արտահայտման իրավունքից, նրան անվանեց դավաճան, իսկ ԱԺ նախագահը հրահանգեց բռնել ձեռքերը, մոտեցավ, թքեց երեսին ու պատասխանեց՝ դավաճանը մայրիկդ է: «Որևէ գործի վերաբերյալ չեմ խոսելու, եթե ծանոթ չեմ բոլոր հանգամանքներին. խոսքը վերաբերում է բոլոր գործերին: Ինձ թույլ չեմ տալու՝ գործի հանգամանքները ամբողջությամբ չիմանալով, տեսակետ արտահայտել»,- պատասխանեց ՄԻՊ թեկնածուն: