«Աննա Վարդապետյանի կողմից եղել է միջամտություն նախաքննությանը. Ձեր վերաբերմունքը». Աննա Գրիգորյանը՝ ՄԻՊ թեկնածուին
«Հանրության մեջ հայտնի դարձավ, որ վարչապետի օգնականի պաշտոնը ստանձնած Աննա Վարդապետյանը, դեռ մինչև Գլխավոր դատախազ նշանակվելը, ուղիղ գրավոր ցուցումներ էր տվել ու ուղղորդել էր քրեական վարույթն իրականացնող մարմնին: Ձեր վերաբերմունքը՝ այդ երևույթին»,- դիմելով ՔՊ-ի ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: «Այդ հարցի վերաբերյալ գոյություն ունի կայացված հստակ դատական ակտ, որը չի կարող կասկածի տակ դրվել»,- նշեց Մանասյանը: