«Ձգտելու եմ իմ կերպարը ծառայեցնել մարդու իրավունքներին»․ ՔՊ-ի ՄԻՊ թեկնածու
|
«Ձգտելու եմ գիտելիքների, հմտությունների ամբողջ ծավալը, ինչպես նաև իմ կերպարն ամբողջությամբ ծառայեցնել մարդու իրավունքների պաշտպանությանը»,- ԱԺ ելույթի ժամանակ ասել է ՔՊ-ի առաջադրած ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանը: Նա նշել է, որ կարևորում է հանրային հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտի ձևավորումը. «Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության բավարար միջավայր՝ առանց նշված մթնոլորտը ձևավորելու»,- ասել է նա: |