Մոլորված ադրբեջանցին դանակով չի լինում, հնարավոր է՝ հետախուզական նպատակով են ներթափանցել
Ադրբեջանցին կարող է մոլորվել և հայտնվել սահմանակից գյուղում, բայց չի կարող մոլորվել ու հայտնվել Սիսիանի Աշոտավանում, քանի որ այն սահմանից բավական հեռու է, բացի այդ, մոլորված ադրբեջանցին դանակով չէր լինի: Իրատեսական չէ, որ նույն ժամանակահատվածում Բնունիսում ու Աշոտավանում ադրբեջանցիներ են հայտնվել, քանի որ այդ գյուղերն իրարից հեռու են: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:
Նրա խոսքով, ԵՄ դիտորդները Հայաստանում են, բայց Տեղ գյուղում ադրբեջանցիների առաջխաղացման մասին ոչինչ չեն հայտարարում, այդ դեպքում իրենց այստեղ լինելու իմաստը ո՞րն է:
Մանրամասները՝ տեսանյութում։