«Ադրբեջանցին եկել է, տեսել է՝ մարդ չկա, առաջացել է». Գեղամ Մանուկյան
|
«Թղթի վրա նկարագրեմ, որ հասկանաք՝ ՀՀ-ում իշխանություն չկա: Նայեք, պայմանավորվել են՝ ադրբեջանցին այստեղ է նստում, հայ սահմանապահը՝ էստեղ: Երբ պայմանավորվում են, կանխարգելիչ քայլեր են անում, որ իր սահմանապահներն այս կետերում նստեն: Ի՞նչ է կատարվել. ադրբեջանցին եկել է, տեսել է՝ էստեղ մարդ չկա, եկել-եկել է, հասել՝ Տեղ գյուղի սահմանին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակին: |