ԱԱԾ-ն, ԳՇ-ն պատերազմի մասին վերլուծություններ ունեն, բայց իշխանությանը ձեռնտու չէ այն հրապարակել

Նիկոլ Փաշինյանի ասածերը չեն կարող հիմք լինել հասկանալու համար, թե իրականում սահմանում ինչ է տեղի ունենում: Նա մի քանի օր առաջ ասում էր, որ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, միայն ԱԱԾ-ի հաղորդագրությունից հետո իր խոսույթը փոխեց:

Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

«Հանցանքի էլեմենտներ կան, քաղաքական որոշումների կամ դրանց բացակայության հետևանքն է, որ ադրբեջանցիները ժամանակից շուտ եկել ու դիրքավորվել են: Այս իրավիճակում սահմանապահները կամ բանակային կորպուսի ստորաբաժանումները գալու են և ավելի հետ են նստելու, այսինքն՝ ՀՀ տարածքի հաշվին չեզոք գոտի է ձևավորվելու: Տեղ-Կոռնիձոր համայնքների գյուղացիերի հողերի հաշվին ձևավորվելու է չեզոք գոտի, ինչը Ադրբեջանի օգտին է»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս թեմայով
am