Խանդանյանը՝ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցի վերաբերյալ
|
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ոչ էլ խմբակցությունում նման հարց չի քննարկվել։ Ազգային ժողովը 2021 թվականի օգոստոսին ընտրել է Ազգային ժողովի նախագահ, որը շարունակում է իրականացնել իր գործառույթները, և որևէ այլ տիպի քննարկում մեր խմբակցությունում չկա։ Այդպիսի հարց չկա օրակարգում և չեմ կարծում, որ դրա անհրաժեշտություն կա»,- լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը չի՞ քննարկվել ՔՊ խմբակցությունում, ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: |