Ինչու Փաշինյանը պաշտոնանկ չի անի Ալեն Սիմոնյանին. քաղաքագետը` արարքի հետևանքների մասին

Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ եթե նույնիսկ պատմությունը քննարկելու խնդիր կա, ինչպես Ալեն Սիմոնյանն է առաջարկել Լևոն Տեր–Պետրոսյանին, ապա գործող ԱԺ նախագահը հաստատ նախաձեռնող սուբյեկտ չի կարող լինել։ Քաղաքագետը խոսել է Սիմոնյանի արարքի և դրա հետևանքների մասին։

«Նիկոլ Փաշինյանը ստեղծված աղմուկն օգտագործելու է, որպեսզի Ալեն Սիմոնյանին դարձնի ավելի կառավարելի ու հնազանդ։ Սիմոնյանը պաշտոնանկ չի արվելու, որովհետև Փաշինյանն իրենց համար նման վտանգավոր նախադեպեր երբեք չի ստեղծելու, քանզի քայլող սկանդալային կերպար է նաև ինքը և ամեն ինչ կանի, որպեսզի նման նախադեպերը հետագայում չօգտագործվեն իր դեմ»,– ArmeniaSputnik-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Ապրիլի 2-ին Կասկադում մի երիտասարդ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել: Սիմոնյանի թիկնապահները բռնել են երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել է երիտասարդին և թքել նրա դեմքին:

Այս թեմայով
am