Աննա Հակոբյանը ԱԱԾ տնօրե՞նն է, որ գիտի դասալիքների թիվը, Փաշինյանը կնոջ հե՞տ է այդ հարցերը քննարկում
Աննա Հակոբյանը չի հանդիսանում ԱԱԾ տնօրեն, Գլխավոր դատախազ կամ Քննչական կոմիտեի ղեկավար, ի՞նչ գիտի՝ քանի դասալիք է եղել։ Վարչապետը պետական գործերը տանը քննարկո՞ւմ է կնոջ, երեխաների հետ, արդյոք սա պետական գաղտնիքի բացահայտում չէ՞: Ո՞վ է հաշվել, թե քանի տասնյակ դասալիք կա, ի՞նչ քրգործեր կան, դատախազությունը, ԱԱԾ-ն, քննչականը հայտարարություն չեն տարածել, որտեղի՞ց այդ տեղեկությունները Աննա Հակոբյանին, հետագայում այդ հարցերով հետաքննություն պիտի իրականացվի:
Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Անդրադառնալով Արցախում, Հայաստանում սահմանային լարված իրավիճակին և այն հանգամանքին, որ ադրբեջանցիները մի քանի կետերում տեղակայվել են սահմանից 100-300 մետր ավելի առաջ, Բադալյանը պատասխանեց, որ իրավիճակը կշարունակվի նույն ձևով, քանի դեռ ռուս-ուկրաինական ռազմաճակատում ռուսական կողմը վճռական հաղթանակներ չի արձանագրել:
Մանրամասները՝ տեսանյութում: