Մետրոյում զոհեր կարող էին լինել. ամենախիստ ձևով պատժեք կառուցապատողին. Ավինյան
Ավինյանը հանձնարարել է ամենախիստ պատժի ենթարկել «կառուցապատողին կամ ով որ մեղավոր է» մետրոյի ռելսերի վրա տեղի ունեցած փլուզման հարցում:
«Շատ շինարարներ իրենց աշխատանքին «ի միջի այլոց» են վերաբերվում․ և դրա հետևանքով ապրիլի 1-ին մետրոյի ռելսերի վրա ունեցել ենք քարաթափում, որը կարող էր բերել վագոններից մեկի՝ ռելսերից դուրս գալուն ու զոհերի։ Դիմացից եկող վագոնի վարորդը ահազանգել է, ու մի գիծը կանգնեցվել է»,- քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացրել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ուղիղ միացումն այստեղ