Պատերազմի հանգամանքները քննելու համար ոչինչ չի արվել՝ սլաքն ուղղում են բանակի վրա. Սեյրան Օհանյան
Ներկայիս իշխանության օրոք բանակը կազմաքանդվել է, մարտունակությունն իջեցվել, հատկապես կառավարման համակարգում լուրջ թերություններ ենք ունեցել: Եռաբլուրում լրագրողներին ասաց պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա կարծում է, որ պետք է գնահատական տրվի, թե 44-օրյա պատերազմի ժամանակ ինչ են արել օրենսդիր և գործադիր մարմինները պետական ու ռազմական կառավարման ուղղություններով:
Ըստ նրա՝ ազգային երաշխիքները մեր բանակն է, տնտեսությունը, համախմբվածությունը, ուժային կառույցները, իսկ միջազգային երաշխիքներն էլ լայն ընդգրկվածություն ունեցող արտաքին քաղաքականությունն է լուրջ բանակցային գործընթացներով: