Վերահսկողության տակ են վերցվել մի քանի գերիշխող բարձունքներ, գլխավոր և օժանդակ ճանապարհներ

Ադրբեջանի ՊՆ–ն հետևյալ բովանդակությամբ հայտարարություն է տարածել. «Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված վերահսկողության տակ են վերցվել մի քանի գերիշխող բարձունքներ, գլխավոր և օժանդակ ճանապարհներ, ինչպես նաև սահմանի երկայնքով ընկած մեծ հատվածներ, որոնք գտնվում են Լաչինի շրջանի Ջաղազուր և Զաբուխ գյուղերի միջև»: Այս մասին տելեգրամ ալիքում գրել  ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

 

«ՀՀ ՊՆ, Արցախի ՊԲ, ասելիք չկա՞ այս առթիվ...այս ինչ վտանգավոր լռություն է»-գրել է ադրբեջանագետը:

 

Այս թեմայով
am