«Ո՞ւմ ձեռքով, ո՞ւմ հրամանով, ո՞վ է արել». հրդեհից մահացած զինծառայողների ծնողները պատասխան են պահանջում

«Մենք պատրաստ ենք 15 ծնողներով մինչև վերջ գնալու, ամեն ինչի պատրաստ ենք: Ամեն ինչ անելու ենք, մենք կորցրել ենք ամենաթանկը: Պատկան մարմիններից պահանջում ենք արդար քննություն վարել, պատճառահետևանքային կապերը վեր հանել: Մենք ուզում ենք իմանալ՝ մեր երեխեքի մահն ինչից է վրա հասել, ում ձեռքով, ում հրամանով, ով է արել, որպեսզի հանգիստ ապրենք: Ողջ մնացած 6 վկաներից ամեն մեկը տարբեր հայտարարություն է անում, տարբեր բաներ են ասում»,-այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասացին Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների հարազատները:

Այս թեմայով
am