Հայաստանի ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը պահանջում է Փաշինյանից ընդունել ՀԱՊԿ-ի օգնությունը՝ Բաքվի սպառնալիքների ֆոնին

➖2023թ․ մարտին այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի համայնքը» Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին դիմել էր խնդրանքով՝ աջակցել դեպի Հայաստան ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձին,

 

➖օրեր առաջ այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի համայնքը» նամակով դիմել էր Նիկոլ Փաշինյանին ադրբեջանցիների վերադարձի հարցով երկխոսություն սկսելու կոչով,

 

➖Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ակնհայտ քաղաքական, դիվանագիտական և քարոզչական բացահայտ ճնշումներով Հայաստանի նկատմամբ նոր ռազմական ագրեսիա իրականացնելու հող է նախապատրաստվում՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումով և Հայաստանից նոր տարածքներ օկուպացնելով,

 

➖Հաշվի առնելով առկա իրողությունները դիմում ենք Նիկոլ Փաշինյանին ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը ստորագրելու, իսկ անհրաժեշտության դեպքում Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով նաև ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայելու խնդրանքով ՀԱՊԿ-ին դիմելու պահանջով։ 

 

➖Առաջարկի բացասական պատասխանի դեպքում պետք է հանրայնացվի «ՀՀ-ին ՀԱՊԿ-ի կողմից օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը և տրվի մերժման հիմնավորումները։

 

Միությունը առաջարկում է Փաշինյանի հրաժարվելու դեպքում ԱԺ խմբակցություններին ԱԺ արտահերթ նիստ նախաձեռնել՝ օրակարգում ընդգրկելով ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակությունը հրատապ կյանքի կոչելու հարցը։

 

Այս թեմայով
am