Շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի իշխանություններին բացել Լաչինի միջանցքը. Կանադայի արտաքին գործերի նախարար
Շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի իշխանություններին բացել Լաչինի միջանցքը և բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակել․ Կանադայի արտաքին գործերի նախարար
Պատգամավոր Ջեյն Յիպը դիմել է նախարար Մելանի Ժոլիին՝ հիշեցնելով, որ 100 օրից ավել է՝ Արցախը շրջափակման մեջ է, իսկ Արցախի ժողովուրդը մտավախություն ունի, թե իրավիճակը կարող է կրկին սրվել։
«Անհրաժեշտ է կանխել հումանիտար ճգնաժամի սրումը։ Կանադան իր աջակցությունն է հայտնում հրադադարի համաձայնագրին»,- ասել է Ժոլին։