«Մոտակա ժամանակահատվածում խաղաղության փաստաթղթի ստորագրման միայն մեկ պատճառ կարող է լինել՝ եթե Հայաստանն ամբողջությամբ հրաժարվի դիմադրելու իր հնարավորությունից». Տիգրան Աբրահամյան
«Մոտակա ժամանակահատվածում խաղաղության փաստաթղթի ստորագրման միայն մեկ պատճառ կարող է լինել՝ եթե Հայաստանն ամբողջությամբ հրաժարվի դիմադրելու իր հնարավորությունից»․ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մասին, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղ պայմանավորվածություններ ձեռք բերել:
Այս համատեքստում ընդդիմադիր պատգամավորը չի բացառում, որ Հայաստանի վրա կարող է գերտերությունների կողմից ճնշումներ լինեն, որ շուտ ստորագրվի խաղաղության պայմանագիրը։
Պատգամավոր Աբրահամյանի կարծիքով` միջազգային հանրությունն էլ միաձայն չէ, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմում․ «Բանակցողի փոփոխությունը թույլ կտա վերադառնալ ԼՂ ինքնորոշման իրավունքի սկզբունքին»։