Շնորհավորում եմ բոլոր ժողովուրդներին, որոնք տոնում են այս գեղեցիկ տոները՝ Նովրուզը և Նավրուզը․ Արշակյան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նիստերի մեծ ընդմիջումից հետո շնորհավորական ուղերձ հղեց Նովրուզի և Նավրուզի տոների առթիվ:

«Շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին, ի դեմս ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովի, Իրանի Մեջլիսի մեր բոլոր գործընկերներին, Իրանի բարեկամ ժողովրդին և մնացած բոլոր ժողովուրդներին, որոնք տոնում են այս գեղեցիկ տոները՝ Նովրուզը և Նավրուզը։ Թող նոր տարին նորանոր ձեռքբերումների և հարատև խաղաղության և բարեկեցության սկիզբ լինի»,- հայտարարեց Հակոբ Արշակյանը՝ շեշտելով, որ ուղերձն ԱԺ պատգամավորների անունից է անում:

Հիշեցնենք, որ Նովրուզը տոնում են նաև Ադրբեջանում։

Այս թեմայով
am