«Հերի՛ք է գալ էստեղ և զբաղվել Ալիևի փաստաբանական գործունեությամբ». Հայկ Կոնջորյան
|
«Պարո՛ն Թևանյան, խոսելով ղարաբաղյան հարցի ու ընթացիկ անվտանգային իրավիճակի շուրջ, ըստ էության, հանդես եք գալիս Իլհամ Ալիևի պաշտպանության դիրքերից: Դժվար է անտեսել Ձեր ընդգծված խանդաղատանքը Ալիևի նկատմամբ: Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական թեզերի ջահակիր ասպետն եք մեր ԱԺ-ում»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ խոսքն ուղղելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանին «Մենք խոսում ենք խաղաղությունից, Դուք մեզ ասում եք՝ պատերազմի կուսակցություն եք, մենք փորձում ենք մեր բոլոր արտաքին գործիքակազմերով էնպես անել, որ ՀՀ-ի շուրջ իրավիճակը լինի կայուն, Դուք ձեր խոսույթով փորձում եք տարբեր սադրանքներ գեներացնել... Հերի՛ք է գալ էստեղ և զբաղվել Իլհամ Ալիևի փաստաբանական գործունեությամբ»,- հավելեց ՔՊ-ականը: |