Շատերն են խոսում Նիկոլ Փաշինյանի չկատարված պարտավորությունների մասին․ Մամիջանյան
Եկեք փաստենք, որ Ադբրեջանը չհաշված, շատ միջազգային գործիչներ, պետությունների ղեկավարներ և կողմեր են խոսում Նիկոլ Փաշինյանի չկատարված պարտավորությունների մասին։ Գուցե իրապես, այն ինչ ասում էր ընդդիմությունը, որ անհրաժեշտ է հիմնական բանակցողի փոփոխություն, որ Փաշինյանը շաղկապված է բանավոր պայմանավորվածություններով կամ պարտավորություններով, իրականությո՞ւն է։
Այս մասին Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ 24News-ին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։