Ավոյին Հայաստան հայրս է բերել․ հաշվարկել էր՝ պատերազմ կլինի, Ադրբեջանի սադրանքի դեմ պետք է դիմադրել
Գիրքը նվիրել եմ հորս հիշատակին, սա մի աշխատություն է, որը վերաբերում է հորս գործունեությանը։ Հայրս շատ բազմապրոֆիլ մարդ էր, հետախույզ, հակահետախույզ, դիվանագետ, երաժիշտ։ Աշխատանքն իր մեջ պարունակում է նաև պատմական կարևոր իրադարձություններ, օրինակ՝ Մոնթե Մելքոնյանին Հայաստան տեղափոխելու գաղտնի օպերացիան հայրս է իրականացրել, մինչև Սովետական Միության փլուզումը։ Այսինքն ճիշտ հաշվարկել և հեռահար ծրագրավորել էին այն հանգամանքը, որ պատերազմ է լինելու և Հայաստանին պետք են կռվող տղաներ, պրոֆեսիոնալ զինվորականներ։
Այս մասին «Մի կյանքից ավելի» գրքի շնորհանդեսի ժամանակ 24News-ի հետ զրույցում ասաց գրքի հեղինակ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Նշենք, որ գիրքը պատմում է Սուրեն Սարգսյանի հոր՝ գնդապետ Արմեն Սարգսյանի կյանքի ու գործունեության մասին։