Փաշինյանի հայտարարությունը, որ ՌԴ-ն Արցախի հարցով պետք է դիմի ՄԱԿ ԱԽ-ին, համարում եմ անպատասխանատու քայլ

Համարում եմ անպատասխանատու հայտարարություն։ Եթե Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին դեռևս համարում է ռազմավարական գործընկեր, հարկավոր է հարցերը քննարկել դեմ առ դեմ և կոնկրետ մեխանիզմների միջոցով, այլ ոչ թե կառավարության նիստում հրապարակային հարցադրում անել։ Այդ հայտարարությունը հանրության համար արված հերթական դեմագոգիան է, որտեղ իր արբանյակների միջոցով հակառուսականություն է սերմանվում։ Մյուս կողմից Արևմուտքին փորձում է սիրաշահել, թե տեսեք ձեր շահերը այստեղ առաջ եմ մղում։ 

 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, պատասխանելով 24News-ի այն հարցին, թե հաշվի առնելով Արևմուտքի և Ռուսաստանի հակասությունները, որքանո՞վ է իրատեսական համարում կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արված այն հայտարարությունը, որ եթե Ռուսաստանը չի կարողանում ինչպես պետք է պաշտպանի Արցախը, ապա պետք է դիմի ՄԱԿ անվտանգության խորհրդին։

 

Այս թեմայով
am