Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի մարտի 20-ի հրամանագրում մասնավորապես ասվում է․
«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Իրավագիտության զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Ստեփան Կարոյի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում»:
Meganews.am-ը ձեզ է ներկայացնում նորանշանակ դատավորի կենսագրությունը․
Ծնվել է 1958 թվականին Երևան քաղաքում։
Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1987 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Շահումյանի Ժողդատարանում՝ որպես դատական կատարածու։
1988 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Երքաղխորհրդի գործկոմում՝ որպես իրավախորհրդատու։
1991 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես հսկողական բաժնի պետի տեղակալ։
1995 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազությունում՝ որպես ավագ դատախազ։
1993 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում՝ որպես ավագ դասախոս։
1998 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում՝ որպես ավագ դասախոս։
2000 թվականից հանդիսանում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի մասնավոր իրավունքի ամբիոնի վարիչ։
2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։
2008 թվականի հունվարի մեկից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: