Ադրբեջանցի գեներալը ցուցմունք է տվել գլխավոր դատախազի նախկին տեղակալի դեմ

Ինչպես հայտնում է TolishMedia-ն, Ադրբեջանի հատուկ ծառայությունների գեներալ Մովլամ Շիխալիևն իր ելույթում կրկին պնդել է իր անմեղությունը և հայտարարել, որ իրեն ենթակա նախարարության կողմից իրականացված բոլոր ձերբակալությունները կատարվել են Ռուստամ Ուսուբովի ցուցումով, ով այդ ժամանակ զբաղեցրել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։

Շիխալիեւը խոսել է նաեւ Ալի Քարիմլիի փեսայի՝ Էլնուր Սեիդովի ձերբակալության մասին, ով Ադրբեջանի ժողովրդական կուսակցության նախագահն է։ Ամբաստանյալն ասել է, որ ընդդիմությունից ստացած գումարը առաքվել է Տեխնիկաբանկի մասնաճյուղի միջոցով։ Նախկին գեներալը խնդրել է այդ փաստը ներկայացնել նախագահ Իլհամ Ալիևին։

«Եվրադատարանում ընկերներ ունեմ, բայց չեմ ուզում, որ այս գործը վերածվի միջազգային սկանդալի։ Այստեղ պետք է հաղթի արդարությունը»,- այս խոսքերով եզրափակեց իր խոսքը։

Այս թեմայով
am