Ես որևէ մեկին ապացուցելու ոչինչ չունեմ, կայացված է օրինական որոշում․ Անդրեասյանը՝ Գյուրջինյանի նշանակման մասին

Դավիթ Գյուրջինյանի նշանակումը, որպես Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, օրինական է, անցած բոլոր պահանջվող ընթացակարգերով։ Այս մասին համալսարանում դասախոսական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մեր առանձահատուկ պատասխանատվությունն է այստեղ որպես ժամանակավոր պաշտոնակատար ունենալ մարդու, որը դուրս է բուհում տեղի ունեցած իրադարձություններից, լարվածությունից, անառողջ մթնոլորտից։ Բուհի ներսից թեկնածուի դիտարկումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ և ազդել խնդիրների կարգավորման մեր ցանկությանը։ Պարոն Գյուրջինյանը շատ տրամաբանական թեկնածու է, ունի հարիր մասնագիտություն, հենց Բրյուսովից է, ինքը բուհական միջավայրից է։

Չնայած ես լավ չեմ համարում ձևակերպումը, անջատումը, բայց ինքը «ներսից» մարդ է, ինչպես մյուսները, և ավելի շատ փորձ ունի, քան այստեղ նստածներից շատերը։ Ես որևէ մեկին ապացուցելու ոչինչ չունեմ, կայացված է օրինական որոշում։ Դիմեք դատարան, ես միայն ուրախ կլինեմ ունենալու դատարանի ևս մեկ վճիռ, որը կտա պարզաբանման հնարավորություն»,- ասաց նախարարը։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ բուհում առկա լարված մթնոլորտ, որին պետք է վերջ տալ օր առաջ և վերադառնալ բուհի իրական կոչմանը։ Պետք է չէ կենտրոնանալ անձերի վրա, ստեղծել հրեշներ և փրկիչներ։

 

Այս թեմայով
am