Աննա Հակոբյանի ազգականը ընտրվեց Գյումրու փոխքաղաքապետ

Գյումրու ավագանու հերթական նիստի ժամանակ ձայների մեծամասնությամբ Գյումրու փոխքաղաքապետ ընտրվեց 28-ամյա ատամնաբույժ Վահագն Հրաչի Մկրտչյանը: 

Կողմ քվերակել են հիմնականում «Բալասանյան դաշինքը» և ՔՊ-ն։

Ավագանու անդամները հարցեր չունեին Վահագն Մկրտչյանին, հարցերը ուղղված են եղել «Բալասանյան դաշինքի» ղեկավար, Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին՝ տվյալ թեկնածուի հիմնավորման հետ կապված: Ի պատասխան քաղաքապետը նշել է, որ Վահագն Մկրտչյանը կազմակերպչական փորձ ունի, սակայն  պատասխանը չի գոհացրել ավագանու որոշ անդամների:

Այս թեմայով
am