Բրյուսովի աշխատակազմն ու ուսանողները կբողոքարկեն ռեկտորի պաշտոնակատարի նշանակումը
Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում Դավիթ Գյուրջինյանի նշանակումը հակասահմանադրական է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՊՀ-ի Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։
ԲՊՀ-ի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը նշում է, որ կառավարությունը խախտում է նաև բուհի կանոնադրությունում վերջերս կատարած փոփոխությունը։
Այս պահին մի քանի հարյուր ուսանողներ հավաքվել են բուհի բակում և դասադուլ են անում։