Հրանտ-Լեոն Ռանոսը կհամալրի Հայաստանի ազգային հավաքականի շարքերը

Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի հայազգի հարձակվողի Հայաստանի ազգային թիմի կազմում խաղալու մասին շրջանառվող տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում չհերքեցին ՀՖՖ մամուլի ծառայությունից։

 

«Այս պահին պաշտոնական տեղեկություն չկա, առաջիկա ժամերին կլինի։ Երբ պաշտոնական լինի, կհրապարակենք»,–ասացին ՀՖՖ–ից։

 

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ ՀՖՖ-ն հաջողությամբ ավարտել է Ռանոսի հետ բանակցությունները և նա պատրաստվում է գալ Երևան` մարտի 25–ի Հայաստան–Թուրքիա խաղին մասնակցելու։ 

 

 

Այս թեմայով
am