Ռուսաստանն է Լեռնային Ղարաբաղի անվտանգութւան երաշխավորը. Փաշինյան

ՀՀ վարչապետն այսպես պատասխանեց հարցին, թե Արցախի վրա հնարավոր նոր էսկալացիայի դեպքում ՀՀ մնո՞ւմ է ԼՂ-ի անվտանգության երաշխավոր։

 

Նա նշեց, որ 2020-ի եռակողմ հայտարարությունը ստորագրել է, քանի որ այդ իրավիճակում ՀՀ–ն չէր կարող լինել Լեռնային Ղարաբաղի լիրաժեք երաշխավորը։ Հետևաբար պետք էր ստեղծել մի համակարգ, որը կերաշխավորի ԼՂ-ի անվտանգությունը։

 

«Եռակողմ հայտարարությամբ արձանագրվել է, որ ՌԴ-ն զորքեր կուղարկի ԼՂ, արձանագրվել է, որ ԼՂ երաշխավորը Ռուսաստանն է։ Ոչ թե ՀՀ-ն հրաժարվում է դրանից, այլ պատերազմում պարտվելով, Հայաստանն այլևս չի կարող կատարել այն»,–ասաց Փաշինյանը։

 

Մյուս կողմից, նա հիշեցրեց, որ ԼՂ–ում կա պաշտպանության բանակ, որը Ադրբեջանը ներկայացնում է որպես ՀՀ բանակ։ 

«Եթե ԼՂ–ում ցեղասպանության վտանգ չլինի, այն բանակ պահելու կարիք չի ունենա, որովհետև դա մեծ ծախս է»,–կարծում է Փաշինյանը։ 

 

 

Այս թեմայով
am