Փաշինյանը բացատրել է Հայաստանի համար ուկրաինական դեպքերի ռիսկերն ու հնարավորությունները
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի համար պարունակում են ինչպես ռիսկեր, այնպես էլ հնարավորություններ։ Ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ մի կողմից նախորդ տարի ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտուրը հսկայական ծավալների է հասել։ Սա, միանշանակ, հնարավորություն է Հայաստանի տնտեսության համար։ Բայց մյուս կողմից Արևմուտքը մտահոգություն է հայտնում այն մասին, թե հնարավոր է Հայաստանն օգնում է, որ հակառուսական պատժամիջոցները շրջանցվեն։ Ըստ նրա` դա արդեն սպառնալիք է։
Հայաստանը չի պատրաստվում լքել և հեռանալ որևէ կազմակերպությունից։ Իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի ՀՀ-ն լիարժեք լինի միջազգային հանրության պատասխանատու անդամ, մյուս կողմից՝ հուսալի գործընկեր։