Փաշինյանն ուրախ է, որ Պապիկյանը Երևանի կենտրոնում 165 քմ տարածքով թանկարժեք բնակարան է գնել

Սուրեն Պապիկյանը և մյուս պաշտոնյաները մինչև մայիս պետք է ներկայացնեն եկամուտների և ծախսերի վերաբերյալ  հայտարարագրեր, որը կարող են քննել և՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, և՛ լրագրողները։

Նա հավելեց, որ 2018 թվականից մինչև այսօր 25.000 մարդ օգտվելով եկամտային հարկի վերադարձի ծրագրից նորակառույց բնակարան է գնել։

 

Փաշինյանը նշեց, որ ինքն էլ կուզեր օգտվել այդ ծրագրից և բնակարան ձեռք բերել, միայն թե Կինոհայրենիքում գտնվող բնակարանը վաճառել չի ստացվում։

 

Փաշինյանն ընդգծեց, եթե միայն ՔՊ–ականները լինեին, ինքը կհասկանար կոռուպցիայի մեղադրանքները։ Նա դիմեց լրագրողներին և հորդորեց ասել մի շենք, որը կոռուպցիայի հետ կապ չունի, որպեսզի ինքն էլ մոտ ապագայում այդ շենքից բնակարան ձեռք բերի, որպեսզի ավելորդ հարցեր չառաջանան։

 

 

Այս թեմայով
am