Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու համար. ՔԿ

Մարտի 12-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, Գ. Պետրոսյանը չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին` հրաժարվել է ոստիկանության աշխատակիցներին փաստաթղթերի տրամադրել, սթափության վիճակի զննություն չանցնելուն նպատակով նա սպառնացել է պարեկի նկատմամբ գործադրել բռնություն, ապա անտեսելով ավտոմեքենայից դուրս գալու իրեն ուղղված պահանջները, վարել է մեքենան և հեռացել նշված վայրից։ 

 

Գևորգ  Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ 

 

Այս թեմայով
am