Ալեն Սիմոնյանը ազատություն է մաղթում Ադրբեջանի ժողովրդին և մամուլին
Բահրեյնում նրա ելույթից հետո Ալեն Սիմոնյանին են մոտեցել ադրբեջանցի լրագրողները և խնդրել են պատասխանել երկու հարցի:
Հարցրել են կրակոցների մասին, որի հետևանքով ԼՂ երեք ոստիկան էր զոհվել:
«Ասացի՝ մարդկանց կյանքի հետ մի խաղացեք, մենք զենք ԼՂ չենք տեղափոխում, իզուր մի փնտրեք»,–գրել է նա:
Երկրորդ հարցը վերաբերում էր ականներին: Պատասխանել է, որ նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է արձանագրել, որ նման բան չկա:
Մինչ հիմա ոչ մի կտոր այդ հարցազրույցից ադրբեջանցի լրագրողները չեն հրապարակել: