Բահրեյնում ինձ մոտեցան ադրբեջանցի լրագրողներ․ ասացի՝ միևնույնն է, չեք ցուցադրելու․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Բահրեյնում ելույթիցս հետո ինձ մոտեցան ադրբեջանցի լրագրողները և խնդրեցին պատասխանել երկու հարցի: Ի պատասխան ասացի, որ, միևնույնն է, չեք ցուցադրելու։

-Չէ՛, չէ՛, ի՞նչ եք ասում, REAL TV-ն հաստատ կցուցադրի- պատասխանեց ինձ լրագրողը:

Հարցրին կրակոցների մասին, որի հետևանքով ԼՂ երեք ոստիկան էր զոհվել:

Ասացի՝ մարդկանց կյանքի հետ մի՛ խաղացեք, մենք զենք ԼՂ չենք տեղափոխում, իզուր մի՛ փնտրեք:

Երկրորդ հարցը վերաբերում էր ականներին: Պատասխանեցի, որ նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է արձանագրել, որ նման բան չկա:

Մինչ հիմա ոչ մի կտոր այդ հարցազրույցից հրապարակված չէ:

Փոխարենը ձոն է հնչում, թե ինչպես Սագիբա Գաֆարովան՝ ԱԶ Մեջլիսի նախագահը, բացահայտեց ՀՀ ԱԺ նախագահի ստերը, որ իրականում Լաչինի միջանցքը բաց է, և որ հայերը 30 տարի օկուպացրել էին իրենց տարածքները և այլն, և այլն, կարճ ասած՝ հին ադրբեջանական սկավառակի նոր պրեզենտացիա:

Ազատություն եմ մաղթում հարևան երկրի ժողովրդին և մամուլին»:

Այս թեմայով
am