«Մենք հնազանդ սպասում ենք, թե ե՞րբ վերջապես կանջատեն արհեստական շնչառական ապարատը». Ն. Զոհրաբյան
|
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումը. «Այս օրերին Ֆրանսիայում ընդդեմ թոշակի անցնելու տարիքը բարձրացնելու դեմ ցույցերին մասնակցում է մեկ միլիոնից ավելի մարդ։ Մարտի 7-ի ցույցին, որին ես ևս մասնակցել եմ, հասկանալու համար, թե իր սոցիալական խնդիրը, իր կրուասանի հարցը լուծելու համար ինչի՞ է պատրաստ եվրոպացին, ասեմ, որ միայն Փարիզում ցույցին մասնակցում էր կես միլիոն մարդ, իսկ ողջ Ֆրանսիայում այդ օրը ցույցին մասնակցել է 1.4 միլիոն մարդ։ Գնացքների և մետրոների գործադուլները պարբերաբար շարունակվում են: Ցուցարարները փակել են խոշոր նավթային ընկերությունների մուտքերն ու ելքերը, որ դիզվառելիքով ոչ մի մեքենա դուրս չգա և վաղվանից արդեն կսպառվեն նաև դիզվառելիքի պաշարները։ |
Աղբյուրը` Նաիրա Զոհրաբյան