«Ինչ-որ վիրուս կա՞. բոլորը հիվանդ են». քաղաքապետ
|
Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում շտապօգնության ծառայության կողմից արձանագրվել է 27 վթար-վրաերթ, որի հետևանքով տուժել է 37, մահացել՝ 1 մարդ: Երևանում գրանցված մահվան դեպքերի թիվը կազմում է 124: Պոլիկլինիկաներում հաճախումների թիվը կազմում է 34 652: Դիմելով վարչության պետին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հարցրեց. «Ինչ-որ վիրուս կա՞, հա՞, բոլորը հիվանդ են, նաև՝ քաղաքապետարանում»: Պաշտոնյան արձագանքեց, որ դեպքերը շատ են, կարմրուկով վարակվածների թիվը ևս ավելանում է: |