Նոր տվյալներ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստների մասին

Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 48 հազարի, հայտարարել է նախագահ Թայիփ Էրդողանը։

«Զոհերի թիվը հասել է 48000-ի, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 115000-ը»,- ասել է նա Հաթայ նահանգի Սանդաղ շրջանից ժողովրդին ուղղված ուղերձում։

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ խոշոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել են տասնմեկ նահանգներում և նույնիսկ հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքիայի իշխանությունները արտակարգ դրությունն անվանել են դարի աղետ։

Այս թեմայով
am